Վեց ամսյա դադարից հետո իրականացվել է Ռիգա-Քութայիսի-Ռիգա ուղղությամբ առաջին կանոնավոր չվերթը:

«Վրաստանի օդանավակայանների միության» տեղեկության համաձայն՝ Լատվիայի մայրաքաղաքից Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայան է ժամանել 108 ուղևոր:

«Նրանցից 96-ը միջազգային այցելուներ էին, իսկ մնացածը Վրաստանի քաղաքացիներ, որոնց կազմակերպված կերպով տեղափոխել են կարանտինային տարածքներ: Վրաստանի օդանավակայանների միության կողմից մեկնող և ժամանող ուղևորներին բաժանվեցին խորհրդանշական նվերներ:

Եվրոպայի ամենախոշոր հունգարական ցածրարժեք ավիաընկերությունը «Վիզաիր»-ը (Wizz Air) առաջին փուլում չվերթներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ: Երկրում գոյություն ունեցող համավարակաբանական իրավիճակից ելնելով, չվերթների հաճախականությունը և ուղղությունների քանակը կավելանան փուլ առ փուլ»,- ասված է հայտարարության մեջ:

Ինչպես հայտարարել են Վրաստանի օդանավակայանների միությունում, Դավիթ Աղմաշենեբելիի անվան օդանավակայանը պատրաստ է վերսկսել կանոնավոր չվերթները, լիովին պաշտպանելով «կովիդ 19» համավարակի ընթացքում սահմանված բոլոր կանոնները: