Հոկտեմբերի 3-ին Նինոծմինդայի ՀԱԿ-ի համաճարակաբանական ծառայության աշխատակիցները լրացուցիչ շրջել են Նինոծմինդա քաղաքի խանութներով` պարզելու և նույնականացնելու COVID-19-ով վարակվածի հետ շփվողներին:

Նինոծմինդայի շրջանում հայտնաբերվել է ևս 74 մարդ, ովքեր շփում են ունեցել վարակվածների հետ, ևս 96 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ:

Նինոծմինդայի ՀԱԿ-ի տնօրեն Տիգրան Եղոյանը նշել է, որ կան մարդիկ, ովքեր կապ են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ, որոնց մասին նախկինում չգիտեին: Հետևաբար, ՀԱԿ-ի աշխատակիցները շրջել են խանութներով՝ նոր կոնտակտներին հայտնաբերելու համար:

Նշենք, որ հոկտեմբերի 3-ի դրությամբ Նինոծմինդայի մունիցիպալիտետում գրանցվել է COVID-19-ի 8 դեպք: Նինոծմինդայի մունիցիպալիտետում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր սեպտեմբերի 28-ին՝ Արագյալ գյուղի բնակչի մոտ:

Աղբյուրը՝ Nor.ge