Համաձայն Վրաստանի կառավարության Միջգերատեսչական խորհրդի որոշման՝ փոփոխություններ են մտցվել Վրաստանի քաղաքացիների հայրենիք վերադառնալու կանոնակարգում: Այդպիսով, այն քաղաքացիները, ովքեր երկիր են վերադառնում և իրենց հետ չունեն PСR թեստի բացասական պատասխան (ամենաուշը 72 ժամ առաջ), նրանց կարանտինային գոտիներ չեն տեղափոխի, փոխարենը կթույլատրեն 12 օր ինքնամեկուսանալ տանը:
Իսկ այն քաղաքացիները, որոնք երկիր են վերադառնում PСR թեստի բացասական պատասխանով, որը կատարվել է վերջին 72 ժամվա ընթացքում, նույնպես պետք է ինքնամեկուսանան, բայց 8 օրով:
Քաղաքացիները, ովքեր ինքնամեկուսացման հնարավորություն չունեն, նրանց կտեղավորեն կարանտինային հյուրանոցներում: