Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Ախալքալաքում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը:
COVID-19–ով հիվանդը գտնվում էր Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի գինեկոլոգիական բաժանմունքում: Ձեռնարկվել են միջոցառումներ, բժիշկները գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
Շփումների PCR(ՊՇՌ) թեստի արդյունքները պատրաստ կլինեն օրվա ընթացքում: JNEWS-ը ավելի մանրամասն տեղեկությունը կներկայացնի ավելի ուշ: