«Միջազգային թափանցիկություն» կազմակերպության ամենամյա հաշվետվության մեջ նշվում է, որ ըստ կաշառակերության ընկալման ցուցանշի 2015 թվականի ինդեքսի տվյալների, համեմատած 2014 թվականի տվյալների հետ վիճակը Վրաստանում չի փոխվել:
Վրաստանը ուսումնասիրված 168 երկրների թվում էր, 48-րդ տեղում է 52 միավորով, 2015 թվականին, նչպես նաև 2014 թվականին:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևան երկրներին` Թուրքիայում 2015 թվականին նախորդ տարվա համեմատ իրավիճակը վատացել է: Այն հայտնվել է 66-րդ տեղում 42 միավորով, իսկ Ռուսաստանը 119-րդ տեղում է 29 միավորով: Իրավիճակը Հայաստանում, ինչպես նշված է զեկույցում, այս տարի բարելավվել է, երկիրը 95-րդ տեղում է 35 միավորով:
Ընդհանուր առմամբ, ինչպես նշվում է «Միջազգային թափանցիկության» զեկույցում կաշառակերությունը շատ երկրներում կրկին լուրջ խնդիր է համարվում: Ըստ փաստաթղթի վերջին չորս տարիների ընթացքում, իրավիճակը վատթարացել է հատկապես Լիբիայում, Ավստրալիայում, Բրազիլիայում, Իսպանիայում և Թուրքիայում: Զգալի առաջընթաց է արձանագրվել Հունաստանում, Սենեգալում և Մեծ Բրիտանիայում:
Պարզաբանենք, որ ինդեքսը, որը չափում է կաշառակերության ընկալման մակարդակը, որոշում է այդ ցուցանիշը պետական ոլորտում: Ըստ զեկույցի, նախորդ տարի լավագույն իրավիճակ եղել է Դանիայում (91 միավոր), իսկ վատագույնը Սոմալիում (8 միավոր):
Էդիտա Բադասյան