Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով, ներքին գործերի նախարարության սպասարկման գործակալությունը մարտի 20-ից ժամանակավորապես դադարեցնում է որոշ ծառայությունների տրամադրումը:
Ըստ նոր կանոնակարգի, Վրաստանի մասշտաբով սպասարկման գործակալության կառուցվածքային բոլոր միավորներում չեղարկվում են տրանսպորտային միջոցի վարորդական իրավունք ստանալու տեսական և գործնական քննությունները:
«Քաղաքացիները, որոնք ամրագրել էին տեսական քննության ամսաթիվը, քննություն կարող են հանձնել ծառայության վերականգնումից 30 օրվա ընթացքում նույն մասնաճյուղում, առանց ամրագրման:
Այն անձինք, ովքեր հանձնել էին տեսական քննություն, գործնական քննություն կարող են հանձնել ծառայության վերականգնումից 30 օրվա ընթացքում նույն մասնաճյուղում, առանց ամրագրման»,- նշված է տեղեկության մեջ: