Ողջ Վրաստանի տարածքում, խորհրդարանական ընտրություններում հաղթողին որոշելու համար, 16 միամանդատ ընտրատարածքներում անհրաժեշտ է անցկացնել քվեարկության երկրորդ փուլ: Այդ մասին վկայում են Վրաստանի ԿԸՀ-ի բոլոր ընտրատեղամասերի ձայների հաշվարկից ստացած տվյալները:

Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, շրջանների 14 ընտրատարածքներում «Վրացական երազանքի» մեծամասնական թեկնածուները հավաքում են ձայների 50% -ից ավելին, ինչը նշանակում է նրանց հաղթանակն առաջին փուլում: Շրջանների մնացած ութ և Թբիլիսիի ութ ընտրատարածքում հաղթողներին որոշելու համար կանցկացվի երկրորդ փուլ: Օրենքի համաձայն, այն պետք է նշանակվի ուղիղ երեք շաբաթ անց՝ նոյեմբերի 21-ին:

Նախնական արդյունքներն այն 16 միամանդատ ընտրատարածքներում, որտեղ պետք է տեղի ունենան երկրորդ փուլերը հետևյալն են.

Շրջաններ՝

Թելավի, Ախմետա, Ղվարելի.

«Վրացական երազանք»- Իրակլի Քադագիշվիլի՝ 47,26%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է» – Գիորգի Բոտկովելի՝ 40,43%:

Ռուսթավի.

«Վրացական երազանք»- Նինո Լացաբիձե՝ 47,37%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է» – Դավիթ Կիրկիտաձե՝ 32,6%,

Խաշուրի, Քարելի.

«Վրացական երազանք»- Զաալ Դուգլաձե՝ 49,34%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Նատո Չխեիձե՝ 29,63%,

Քութաիսի.

«Վրացական երազանք» – Զազա Լոմինաձե՝ 42,16%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Գրիգոլ Վաշաձե՝ 34,72%,

Բաթումի.

«Վրացական երազանք»- Ռեսան Կոնցելիձե՝ 40,97%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Լեւան Վարշալոմիձե՝ 37,3%,

Զուգդիդի.

«Վրացական երազանք»- Իրակլի Չիքովանի՝ 47,91%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Մալխազ Ջալաղոնիա՝ 36.95%,

Զեստափոնի, Բաղդաթի, Թերջոլա, Տղիբուլի.

«Վրացական երազանք»- Բեժան Ցաքաձե՝ 49.49%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Կախա Գեծաձե՝ 26.98%,

Խուլո, Շուախևի, Քեդա, Խելվաչաուրի.

«Վրացական երազանք»- Անզոր Բոլքվաձե՝ 46,26%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Միշա Բոլքվաձե՝ 32,5%

Թբիլիսի

Մթածմինդա.

«Վրացական երազանք», Բեքա Օդիշարիա՝ 44,81%,

«Եվրոպական Վրաստան», Շալվա Շավգուլիձե՝ 29,45%

Վակե-Կրծանիսի.

«Վրացական երազանք»- Նոդար Թուրձելաձե՝ 42,24%,

«Եվրոպական Վրաստան»- Էլենե Խոշտարիա՝ 35,55%

Սաբուրթալո.

«Վրացական երազանք»- Դավիթ Սերգեենկո՝ 43,23%

«Քաղաքացիներ» – Ալեկո Էլիսաշվիլի՝ 19,16%

Իսանի.

«Վրացական երազանք»- Կախա Կախիշվիլի՝ 46,74%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Խատիա Դեկանոիձե՝ 27,23%

Սամգորի.

«Վրացական երազանք» – Սոզար Սուբարի՝ 45,87%,

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Լևան Խաբեիշվիլի՝ 39,18%,

Դիդուբե-Չուղուրեթի.

«Վրացական երազանք» – Գիա Վոլսկի՝ 42,69%,

«Գիրչի»- Զուրաբ Ջափարիձե՝ 21,09%,

Նաձալադևի.

«Վրացական երազանք» -Միխեիլ Կղավելաշվիլի՝ 43,76%,

«Լեյբորիստական կուսակցություն» – Շալվա Նաթելաշվիլի՝ 25.01%

Գլդանի.

«ՄԱՇ – Ուժը միասնության մեջ է»- Նիկա Մելիա՝ 43,88%,

«Վրացական երազանք»- Լևան Կոբիաշվիլի՝ 42,69%

Վրաստանում հոկտեմբերի 31-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Դրանց մասնակցում էին 48 կուսակցություն և երկու ընտրական դաշինք: Ընտրողները պետք է ընտրեին 150 պատգամավորի, որից 120-ը` համամասնական, իսկ 30-ը` մեծամասնական ընտրակարգով:

Վրաստանի ավելի քան 3,5 միլիոն քաղաքացի ձայն տալու իրավունք ուներ, նրանց համար բաց են եղել 3,8 հազար ընտրատեղամաս:

Ընտրատեղամասերը փակելու պահին մասնակցությունը կազմել է 56.11%: Քվեարկության ողջ օրվա ընթացքում քվեաթերթիկում իրենց ձայնը ֆիկսել են Վրաստանի 1 970 540 քաղաքացի: