Տնտեսություն 28 Հունվարի, 2016 • Նինոծմիդայի ճանապարհների բարեկարգման համար հատկացվել է 1700000  լարի

Նինոծմինդայի Շրջանային ժողովի (Սակրեբուլո) արտահերթ նիստի ժամանակ ընդունվել է նախագիծ Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի համար:

2016 թվականին Տարածաշրջանային զարգացման Հիմնադրամից հատկացվել 1 700 000 լարի Նինոծմինդայի շրջանի ենթակառուցվածքային աշխատանքների համար: Այդ գումարով նախատեսված է 3 ճանապարհահատվածների ասֆալտապատում:

Կասֆալտապատվի Նինոծմինդայի Երևանյան փողոցի 1 կմ 150 մ հատվածը, 743 590 լարի գումարով, այս հատվածում նախատեսված է նաև մայթերի բարեկարգում:

Կասֆալտապատվի Հեշտիա գյուղ տանող ճանապարհի 1 կմ 161 մետր հատվածը 502 410 լարի գումարով:

Կասֆալտապատվի նաև դեպի Մեծ Արագյալ տանող ճանապարհի 1 կմ 142 մետր հատվածը 454 000 լարի գումարու:

Բորիս Ղարսլյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝