Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի շրջանում կատարվում են թե կանաչապատման, թե աղբահանման աշխատանքներ, միևնույն է քաղաքում և գյուղերում ամենուր կարելի է հանդիպել աղբակույտերի։

Քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը տարեսկզբից մինչև հիմա Ախալքալաքն ու գյուղերն ավելի մաքուր և կանաչ դարձնելու նպատակով մի շարք ծրագրեր է իրականացրել:

Կանաչապատում

Քաղաքի կենտրոնական հատվածներում տնկվել է 76 ծառ, իսկ Խաս Բախչա այգում 50 թփանման ծառ և 200 վարդ։ Ինչպես նաև քաղաքի տարբեր վայրերում տնկվել է 800 հատ տարբեր տեսակի ծաղիկ։

Ախալքալաքի գլխավոր փողոցի, քաղաքապետարանի դիմացի այգում, Խաս Բախչա այգում, մանկապարտեզների բակերում գտնվող ծառերը քիրաջով են պատվել։

Ընդհանուր կատարվել է 28 605 քառակուսի/մետր տարածքի խոտհունձի աշխատանքներ, որից 1 հեկտարը կատարվել է քաղաքում:

14-րդ և 1-ին զինվորական ավաններում, ինչպես նաև քաղաքում կատարվել է ծառահատման աշխատանքներ։

Աղբահանման աշխատանքներ

Երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակից ելնելով, քաղաքի փողոցներում դեզինֆեկցիա է կատարվել։

Գյուղերից աղբահանման աշխատաքներն իրականացվել է վարձակալված մեքենաներով, 720 խորանարդ/մետր աղբ է հանվել շրջանի տարբեր գյուղերից։ Իսկ քաղաքից հեռացվել է 14 796 խորանարդ/մետր աղբ։

Օրական քաղաքում մաքրվում է 52 800 քառակուսի/մետր տարածք։

Սպասարկման կենտրոնը ճանապարհահարթեցման աշխատանքներ աշխատանքներ է իրականացրել շրջանի գյուղերում՝ 134 կմ 665 մետր։

Էլեկտրոէներգիայի ծառայություն

Մինչև այսօր Ախալքալաքի սպասարկման կենտրոնը 2435 հատ էլեկտրական լապտեր, 48 հատ լուսափոփ է փոխել, ինչպես նաև 72 գուանվոր էլեկտրական լապտեր։

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը 2020 թվականի տեղական բյուջեից ստացել է 850 000 լարի, որից 566 700 լարին կազմում է աշխատավարձային ֆոնդը:

Գայանե Ակոջյան