Հայաստանում դեկտեմբերի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 157 948-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 114-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նախորդ օրը՝ դեկտեմբերի 27-ը, հանգստյան օր էր, և ախտորոշման ոչ բոլոր լաբորատորիաներն են աշխատել։
Մեկ օրում թեստավորվել է 1 413 հոգի, ընդհանուր առմամբ 585 057 թեստ է արվել։
Մահվան ևս 8 դեպք է գրանցվել, 7-ը կորոնավիրուսից, 1-ն՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2 775 դեպք կա, այլ պատճառով՝ 674։
Ապաքինվել է ևս 562 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 139 675 է։ Փաստացի բուժվողների թիվը 14 824 է։