Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության վարակման 11 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծած հատուկ կայքում՝ stopcov.ge:
Ըստ կայքի, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 794 դեպք: Առողջացել է ևս 19 անձ և ապաքինված քաղաքացիների քանակը կազմում է 624:
Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի:
Նոր կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 12 մարդ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 2494 քաղաքացի, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 301 մարդ: