Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալներով, երկրում արձանագրվել է SARS-CoV-2 հնդկական շտամով վարակման դեպք:
Համաձայն Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի տվյալների, հնդկական շտամ է ախտորոշվել հինգ ճանապարհորդի մոտ:
«Ցանկանում ենք տեղեկացնել, որ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնն իր իրավասության շրջանակներում մշտապես հետևում է երկրում շրջանառվող SARS-CoV-2 շտամների տարածմանը: Որպես համաճարակաբանական հսկողություն, երկիր մտնող հինգ ճանապարհորդներից վերցված նմուշի «PCR» հետազոտություններով պարզվել է, որ այդ անձինք վարակված են SARS-CoV-2 հնդկական շտամով:
Բոլոր վարակվածները նույնականացվել և մեկուսացվել են: Նրանք Վրաստան են մուտք գործել տարբեր ամսաթվերի, նույն երկրից, բայց տարբեր երկրների քաղաքացիներ են: Նրանցից երեքն արդեն լքել են երկիրը:
Համաճարակաբանական տվյալների համաձայն, նրանց կլինիկական վիճակը բավարար է», – ասված է հայտարարության մեջ: