Վրաստանում արձանագրվել է կորոնավարակի 187 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 3 306 դեպք:
Ապաքինվել է ևս 46 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 1 481:
Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:
Կորոնավարակի հետևանքով մահացել է 19 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում է մնում 5014 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 836-ը: