Ղազախստանից Քութայիսի է թռչում 68 քաղաքացի: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Օդանավակայանների միության հասարակայնության հետ կապերի ծառայության մենեջեր Նանա Բարամիձեն։

«Կարող եմ հաստատել, որ «FlyArystan» ինքնաթիռն արդեն մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանից և վայրէջք կկատարի Քութայիսիի միջազգային օդանավակայանում՝ տեղական ժամանակով 15:30-ին։ Օդանավում գտնվում է 68 ուղևոր, իսկ մնացած ուղևորներին ավիաընկերությունը կվերադարձնի Ղազախստանի մայրաքաղաք»,- ասել է Նանա Բարամիձեն։

Միաժամանակ, այն հարցին, թե ինքնաթիռում Վրաստանի քաղաքացի կա, Նանա Բարամիձեն պատասխանել է, որ Օդանավակայանի շահագործման ծառայությունը այս տեղեկությունը չի կարող հաստատել։