Վրաստանում կորոնավիրուսային հիվանդության վարակակիրների թիվն ավելացել է 6-ով, հասնելով 713-ի: Այս մասին տեղեկատվությունը տարածում է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ 475 վարակակիր արդեն բուժվել է:

Կարանտինում է գտնվում 3519 մարդ, իսկ ստացիոնար վերահսկողության տակ՝ 351:

Կորոնավիրուսից մահացել է 12 մարդ:

Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել Վրաստանի 3 քաղաքացի: