Այսօր Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 761 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 537 մարդ, մահացել է 9 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 286 406, այստեղից ապաքինվել է 276 084 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 849:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 201 փորձարկում, այդ թվում 20 281-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 920-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 2.23% է, վերջին 14 օրվանը՝ 2.03%, վերջին 7 օրվանը՝ 2.5%:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 229 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 2 045 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 314 անձ: