Ախալքալաքի լողավազանը պատրաստ է ընդունել այցելուների, բայց առանց տեսչական մարմնի ստուգման այն չի կարողանա սկսել աշխատանքը: Տնօրինությունը դեռ չի դիմել համապատասխան մարմնին` լողավազանը ստուգելու համար:
Լողավազանի տնօրինության տվյալներով՝ Վրաստանում երկու ամիս անց, երբ երկրում լողավազանների և մարզադահլիճների պաշտոնական աշխատանքը մեկնարկել է, արդեն լողավազանի ջուրը լցված է, ջեռուցման աշխատանքները սկսվել են, բայց այն ստուգում դեռ չի անցել:
Այս պահի դրությամբ, լողավազանի տնօրինությունը որոշում է, թե ինչպես այս հասատատությունը համապատասխանեցնել COVID-19-ի պատճառով ներդրված չափանիշներին, օրինակ՝ առանձին ցնցուղների համար անհրաժեշտ է խցիկներ կառուցել: Ինչ վերաբերում է այլ անհրաժեշտ պարագաներին, ինչպիսիք են աշխատակիցների հատուկ համազգեստը, քիմիական նյութերը, ջերմաչափերը, դիմակները և այլն՝ դրանք արդեն ձեռք են բերվել:
Ստուգումն անցնելու համար լողավազանի տնօրինությունը պետք է դիմի քաղաքապետարան, իսկ նրանք, իրենց հերթին, պետք է դիմեն Առողջապահության նախարարության աշխատանքի տեսչությանը: Տնօրինության կարծիքով, լողավազանը շուտով կսկսի աշխատել:
Հիշեցնենք, որ Ախալքալաքում բազում օբյեկտներ, այդ թվում՝ լողավազանը, փակվել էին կորոնավիրուսի տարածման պատճառով: Հուլիսին Աշխատանքի տեսչության վարչությունը հրապարակել էր լողավազանների և մարզադահլիճների կանոնակարգերը և անմիջապես սկսել էր ստուգումները` անհրաժեշտ պահանջներին համապատասխանելու համար: Հաջողությամբ ստուգումն անցած լողավազաններն ու մարզադահլիճները կարողացան վերաբացվել: Այդ շրջանում, ըստ Ախալքալաքի լողավազանի տնօրենի՝ լողավազանի աշխատանքը վերսկսելու համար անհրաժեշտ է մեկ ամիս նախապատրաստվել, դա անհրաժեշտ է միայն լողավազանում ջուր լցնելու և ջեռուցելու համար:
Վարչապետի գլխավորությամբ միջկառավարական համակարգող խորհրդի որոշմամբ` առողջապահության նախարարության աշխատակազմի տեսչական ստուգումներից հետո լողավազաններն ու մարզադահլիճները կվերաբացվեն հաճախորդների համար:
Նշենք, որ Ախալքալաք քաղաքում միակ լողավազանը գործում է 2012 թվականից: Ամեն տարի լողավազանը ֆինանսական օգնություն է ստանում տեղական բյուջեից: