Համավարակի ընթացքում Ռուսաստանից Վրաստան է ժամանել 43 278 քաղաքացի։ Նրանց թիվը նվազել է 98 տոկոսով: Ցամաքային սահմանների փակումից հետո Ռուսաստանից Վրաստան մուտքը թույլատրվում է միայն բեռնափոխադրողներին, ինչպես նաև երկքաղաքացիություն ունեցող անձանց և Ռուսաստանի քաղաքացիներին, որոնց ամուսինը կամ 13 տարեկանից ցածր երեխան Վրաստանի քաղաքացի են:
ՆԳՆ պաշտոնական վիճակագրության համաձայն, մարտին Կազբեգի սահմանային անցակետով Վրաստան է մուտք գործել ընդամենը 39 618 մարդ: Մարտի 16-ին, համավարակի պատճառով, Վրաստանը փակել էր Ռուսաստանի հետ սահմանը:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մարտին Ռուսաստանից Վրաստան մուտք գործող անձանց թիվը նվազել է 78 տոկոսով: Իսկ ապրիլին, մայիսին և հունիսին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը 98 տոկոս էր:
Մարտին Կազբեգիի սահմանային անցակետով միայն 39 618 մարդ է մուտք գործել Վրաստան:
. Ապրիլին գրանցվել է 11 986 մուտք Ռուսաստանից,
. մայիսին՝ 12 635,
. հունիսին՝ 11 444:
ՆԳՆ-ն առանձին-առանձին անմիջականորեն հաշվարկել է Ռուսաստանի քաղաքացիների թիվը, ովքեր Վրաստան են մուտք գործել (ժամանել) Կազբեգիից Վրաստան, նրանց մեջ կան երկքաղաքացիություն ունեցող անձինք:
. Մարտին Կազբեգիով Վրաստան էր ժամանել Ռուսաստանի 32 788 քաղաքացի,
. ապրիլին՝ 3496,
. մայիսին՝ 3 561,
. հունիսին` 3433։
ՆԳՆ մամուլի կենտրոնից պարզաբանեցին, որ իրենք առանձին չեն հաշվում, թե քանի մարդ է մտնում որոշակի երկրից որպես տարանցիկ վարորդ, բայց տարանցման տեղաշարժի քանակական ցուցանիշները հաշվարկվում են առանձին-առանձին՝ ըստ ամիսների: