Սեպտեմբերի 13-ին, Հայ Առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը (Տիրոջ Խաչի վեհացումը):
Նինոծմինդայից Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանի հետ ոտքով ուղևորվել են դեպի Արագյալ գյուղի Սուրբ Խաչ եկեղեցի ուխտագնացության, որտեղ տոնական պատարագ է մատուցվել: