Այսօր, հունվարի 7-ին վրաց ուղղափառ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը։ Երկրի բոլոր եկեղեցիներում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ։
Համայն վրաց կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-դը պատարագ է մատուցել երկրի մայր տաճարում՝ Սամեբայում (Սուրբ երրորդություն):
Ուղղափառ եկեղեցու հավատացյալները դեռ նախօրեին՝ հունվարի 6-ի գիշերը մոմեր են վառել իրենց պատուհանների մոտ:
Իսկ այսօր Թբիլիսիում տեղի կունենա նաև ավանդական դարձած «Ալիլո» բարեգործական քայլերթը: Երթը ավարտվելու է Սամեբայի տաճարի մոտ, որտեղ ամբողջ օրվա ընթաքում հավաքված մթերքները, բարիքները բաժանելու են ծերանոցներին, մանկատներին և պատժակատարողական հաստատություններին:
Հունվարի 6-ի գիշերը և հունվարի 7-ին Սբ Ծնունդը նշում են նաև սերբական, վրացական, ռուսական և Երուսաղեմի ուղղափառ եկեղեցիները, ինչպես նաև ուկրաինական Հունակաթոլիկ եկեղեցին և ռուս բողոքականների մի մասը:
Լուսանկարը՝ Jnews-ի արխիվից