Հարցվածների 49 տոկոսը կարծում է, որ Վրաստանը զարգանում է սխալ ուղղությամբ:
Հարցվածների 23 տոկոսը կարծում է, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 19 տոկոսը կարծում է, որ Վրաստանը բոլորովին չի փոխվում:
Հարցին, թե Վրաստանում այժմ կա՞ ժողովրդավարություն, 51 տոկոսը պատասխանեց, որ այդպես չի կարծում: 35 տոկոսը՝ կա, 13 տոկոսը՝ նույնիսկ չգիտի:
Ըստ NDI-ի, հարցումն անցկացվել է հուլիսի 13-25-ը՝ հիմնվելով Վրաստանի ողջ տարածքում 2016 հեռախոսային հարցազրույցների ներկայացուցչական ընտրանքի վրա՝ երկրի չափահաս բնակչության շրջանում (բացառությամբ օկուպացված տարածքների): Հարցման սխալի միջին սահմանը +/-1.3 տոկոս է: Հարցվողները ընտրվել են պատահական սկզբունքով:
NDI-ի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների 39 տոկոսը (միայն Թբիլիսիում) Թբիլիսիի քաղաքապետի գործունեությունը գնահատում է դրական:
Հարցվածների 29 տոկոսը քաղաքապետի աշխատանքը գնահատում է միջին, 25 տոկոսը` վատ, 5 տոկոսը չգիտի, իսկ 2 տոկոսը հրաժարվում է պատասխանից:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի խորհրդին, հարցվածների 17 տոկոսը նրա գործունեությունը դրական է գնահատում, 29 տոկոսը՝ միջին, 29 տոկոսն էլ՝ վատ, 23 տոկոսը՝ չգիտի, իսկ 2 տոկոսը հրաժարվում է պատասխանից:
Վրաստանում հարցվածների 37 տոկոսը համարում է, որ կառավարությունը վատ է գործում կորոնահամաճարակի հաղթահարման գործում, մինչդեռ հարցվածների 10 տոկոսը չգիտի հարցի պատասխանը: