Խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու և դիտորդության համար սեպտեմբերի 11-ի դրությամբ, Վրաստանի ԿԸՀ-ում գրանցվել են 28 տեղական և 2 միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև 4 ԶԼՄ-ներ:
Առայժմ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է ընդամենը 4 մեդիա կազմակերպություն՝ Աջարիայի հանրային հեռուստատեսությունը և ռադիոընկերությունը, հանրային հեռարձակողը, Պիրվելի հեռուստաընկերությունը և Սիլք Մեդիան:
Այս պահին խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար գրանցվել է 2 միջազգային կազմակերպություն՝ Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը և Մարդու իրավունքների միջազգային հասարակությունը (ISHR):
Տեղական կազմակերպություններից խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար գրանցվել են հետևյալ կազմակերպությունները. «Քաղաքացիական շարժման միություն – Բազմազգ Վրաստան», «Զարգացման և ժողովրդավարության կենտրոն», «Քաղաքացիական պլատֆորմ 20/20», «Ժողովրդավարական ընտրություններ», «Տարածաշրջանային զարգացման և խթանման կենտրոն», «Միջազգային թափանցիկություն-Վրաստան», «Վրաստանի մասնագիտական կրթության աշխատողների և հմուտ անձնակազմի և ուսանողների արհմիություն», «Երիտասարդ սերունդ», «Ապրիորի», «Կանաչ երկիր», «Մեդիա հանուն ազատության» և այլ 17 կազմակերպություններ:
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: