Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 283-ով՝ հասնելով 171 793-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 7 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 144-ով և հասել 163 309-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 977 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 724 606-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 190-ի, ևս 813 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 481 մարդ։