Հունիսի 6-ի երեկոյան դրությամբ, Նինոծմինդայի մանկատունը լքել է 26 անչափահաս, իսկ հաստատությունից երեխաներին տեղափոխելու գործընթացը շարունակվում է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է «Գործընկերություն հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Անա Դոլիձեն: Հենց այս կազմակերպությունն է դատական հայց ներկայացրել մանկատնից երեխաներին տեղափոխելու մասին:
«Երեկ 6, և այսօր ևս 20 երեխա լքել են չարի որջը: Պետությունը հետևում է դատարանի որոշմանը և տանում է բոլոր երեխաներին: Դա շատ լավ է: Վաղը, վաղը չէ մյուս օրը, այս գործընթացը պետք է ավարտվի», – ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին դատարանը որոշում էր կայացրել բոլոր անչափահաս մանկատան սաներին շտապ դուրս հանել այդ հաստատությունից: Վերջին տվյալների համաձայն, գիշերօթիկ դպրոցում սովորում և ապրում էր շուրջ 150 երեխա: Դեպքից հետո լրատվամիջոցներում սկսեցին հայտնվել անչափահասների բռնության մասին պատմությունները, որին նրանք, ենթադրաբար, ենթարկվել են դաստիարակների կողմից: