Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ախալքալաքի շրջանի Բուզավեթ գյուղում մեկնարկել e ֆուտբոլի առաջնություն՝ նվիրված մարզասերներին:
Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետնի շուրջ 42 գյուղ մրցաշարին մասնակցելու հրավեր է ստացել:
Մրցաշարը կազմակերպել են Բուզավեթ գյուղի երիտասարդները: Ֆուտբոլային մրցաշարի մեկնարկից հետո առաջին խաղն անցկացրին Բուզավեթ և Դիլիսկա գյուղերի թիմերը: Հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ տանտերերի:
Միջոցառումը կազմակերպելու համար ֆինանսական օգնություն են ցուցաբերել Ռուսաստանում բնակվող գյուղացիները, ինչպես նաև «Վրացական երազանք» կուսակցության գործող պատգամավոր և մեծամասնական թեկնածու Սամվել Մանուկյանը:
Թե՛ Բուզավեթ գյուղի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները եկել էին երկրպագելու խաղացողներին: Մրցաշարից հետո թիմերը կպարգևատրվեն գավաթներով և մեդալներով:
Բրատիսլավ Իգիթխանյան