Վրաստանի ՆԳՆ-ն հրապարակել է 2015 թվականի դեկտեմբերի և 2016 թվականի հունվարի հանցագործության վիճակագրությունը:

Ըստ ՆԳՆ-ի 2015 թվականի դեկտեմբերին Վրաստանը բոլոր քննչական մարմինների` Գլխավոր դատախազության, Արդարադատության նախարարության, Պաշտպանության նախարարության, Պատիժների իրականացման և Պրոբացիայի նախարարության, ֆինանսների նախարարության և Ներքին գործերի նախարարության գրանցվել է 3 612 հանցագործություն, որից 1 357-ն է բացահայտվել:

Ըստ ՆԳՆ-ի տվյալների, հանցագործության հայտնաբերման մակարդակը նվազել է և կազմում է 37,57%, իսկ 2014 թ.-ի այս ժամանակահատվածում կազմում էր` 44,36%: Նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատաբար նկատվում է տոկոսային աճ` + 3.97%:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվար-դեկտեմբեր տարեկան տոկոսադրույքը հետևյալն է` գրանցվել է 35 096 հանցագործություններ, որից 21 176 բացահայտվել է: Հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմում է` 60,34%: Նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ համեմատած նկատվում է հանցագործությունների տոկոսային նվազեցում` 3.92%:

Էդիտա Բադասյան