2020 թվականի խորհրդարանական ընտրությունների համար քաղաքական կուսակցությունների գրանցման գործընթացն ավարտված է: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկությամբ, ընտրությունների համար գրանցվել է 66 կուսակցություն:
Հանձնաժողովին ընտրություններին մասնակցելու համար ընդհանուր առմամբ դիմել էր 78 կուսակցություն, որից 12-ին գրանցումը մերժել են:
«Համապատասխանաբար, ընտրական վարչությունը ընտրական գործընթացի ամենակարևոր մասն ավարտել է: Քաղաքական կուսակցությունների համար հաջորդ փուլը կլինի քաղաքական ցուցակների ներկայացումը»,- ասված է ԿԸՀ-ի հայտարարության մեջ:
Ցուցակները կուսակցությունը, քաղաքական միավորումը պետք է ԿԸՀ-ի նախագահին ներկայացնեն ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը, որից հետո այդ ցուցակները կստուգվեն և կսկսվի նշված կուսակցական ցուցակի գրանցման գործընթացը:
Ինչ վերաբերում է մեծամասնական պատգամավորներին, կուսակցությունը, ընտրական միավորումը, ոչ ուշ քան հոկտեմբերի 1-ը, յուրաքանչյուր մեծամասնական ընտրական շրջանում ներկայացնելու է Վրաստանի խորհրդարանի մեկական անդամի:
նշենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: