Դեկտեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3 470 մարդ, մահացել է 53 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 904 181, այստեղից ապաքինվել է 852 560 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 12 971:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 937 փորձարկում, այդ թվում 29 881-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 18 056-ը՝ «PCR» թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 6.21% է, վերջին 14 օրվանը՝ 7.26%, վերջին 7 օրվանը՝ 6.76%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 361 557 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 10 505 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 798 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 107 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: