Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով, կորոնավիրուսի նոր դեպքերի հիմնական մասը կապված է «Ավերսի» կլինիկայի հետ: Ըստ նրա, կլինիկային լրացուցիչ հանձնարարականներ են տրվել:

Միեւնույն ժամանակ, ինչպես Տիկարաձեն ասել է կառավարության վարչակազմում կայացած հանդիպումից հետո, «Ավերսի» կլինիկայի բոլոր աշխատակիցները հետազոտվում են կորոնավիրուսի առնչությամբ:

«Կորոնավիրուսի նոր դեպքերը հիմնականում կապված են «Ավերսի» կլինիկայի հետ: Կլինիկային տրվել են լրացուցիչ հանձնարարականներ: Այսօրվա դրությամբ «Ավերսի» կլինիկայի բոլոր աշխատակիցները հետազոտվում են կովիդի առթիվ: Իրավիճակը վերահսկվում է ինչպես նախարարի, այնպես էլ վարչապետի կողմից», – ասել է Տիկարաձեն:

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Տիկարաձեն, խանութների հետ կապված տագնապալի իրավիճակ չկա: