«Չնայած նրան, որ այսօր ունենք 38 վարակված, ուսման գործընթացը հետաձգելու մասին խոսք չկա»,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Կառավարության ղեկավարի խոսքով, դպրոցներում ուսումնական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ին, և դրա համար պետք է պատրաստ լինեն կրթության և առողջապահության նախարարությունները:
«Մենք խոսում ենք այն մասին, որ դպրոցներում ուսումնական գործընթացը պետք է սկսվի սեպտեմբերի 15-ից: Դրա համար կրթության և առողջապահության նախարարությունները պետք է ամբողջությամբ մոբիլիզացվեն: Այստեղ մեր պատասխանատվությունը շատ մեծ է, որպեսզի ամեն ինչ անենք, որ ուսման գործընթացին վտանգ չսպառնա: Դրա համար ուսումնական հաստատություններում անհրաժեշտ է խստորեն պահպանել համապատասխան միջոցառումները», -հայտարարել է Գիորգի Գախարիան։
Վարչապետը համապատասխան ծառայություններին կոչ է արել խստացնել անվտանգության միջոցառումները: