Օգոստոսի 25-26-ը Վրաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ը որոշ տեղերում անձրև կտեղա:

Օդի ջերմաստիճանը ցածրադիր գոտիներում և հարթավայրերում կլինի +27, +32 աստիճան: Օգոստոսի 29-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +29, +34 աստիճան: Այս տեղեկատվությունը տարածում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը:

Թբիլիսիում սպասվում է առանց տեղումների, տաք եղանակ: Օդի ջերմաստիճանը օգոստոսի 25-26-ը կլինի +29, +31 աստիճան, իսկ օգոստոսի 29-31-ը կբարձրանա մինչև +31, +33 աստիճան: