Վրաստանի նախագահի վարչակազմի հայտարարությամբ՝ նախագահի կողմից ԿԸՀ գործող նախագահի թեկնածությունը խորհրդարանին չներկայացնելը պայմանավորված է նրանով, որ նրա թեկնածությունը երկու անգամ չի կարողացել ստանալ խորհրդարանի 2/3 անդամների մեծամասնությունը, ինչն անհրաժեշտ է վերջինիս 5 տարի ժամկետով ընտրվելու համար։ Նրա գնահատմամբ՝ ԿԸՀ նախագահի նույն թեկնածուների առաջադրումը և ընդամենը 6 ամսով ընտրությունը չի նպաստում ԿԸՀ-ի՝ պետական այս կարևոր կառույցի հզորացմանը։

«2022 թվականի օգոստոսի 5-ին Վրաստանի նախագահի կողմից ԿԸՀ նախագահի և անդամի պաշտոնների համար թեկնածուների առաջադրման վերաբերյալ մեկնաբանությունները, ինչպես նաև մեծամասնության և ընդդիմության կողմից արված բոլորովին անհիմն եզրակացությունները ոչ այլ ինչ են, քան հանրությանը մոլորեցնելու և քաղաքական բևեռացումն էլ ավելի խորացնելու փորձ։

ԿԸՀ ներկայիս նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի թեկնածությունը խորհրդարանին չներկայացնելը կտրականապես բացառում է նախագահի կողմից պարոն Գիորգի Կալանդարիշվիլիի պրոֆեսիոնալիզմի, փորձի և գործունեության ոչ պատշաճ գնահատականը։

Ինչպես հանրությանը հայտնի է, նախագահն արդեն երկու անգամ խորհրդարանին էր ներկայացրել Գիորգի Կալանդարիշվիլիի թեկնածությունը՝ ԿԸՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար, սակայն նրա թեկնածությունը երկու անգամ էլ չէր հավաքել անհրաժեշտ թվով ձայներ, ինչի արդյունքում վերջինս երկու անգամ էլ պաշտոնին նշանակվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով։

ԿԸՀ գործող նախագահի և գործող անդամների խորհրդարան չներկայացնելը պայմանավորված է նրանով, որ նրանց թեկնածություններն արդեն երկու անգամ չեն կարողացել հավաքել խորհրդարանի անդամների 2/3-ի մեծամասնությունը, որն անհրաժեշտ է 5 տարի ժամկետով ընտրվելու համար։

ԿԸՀ-ի նախագահի նույն թեկնածուների մշտական առաջադրումը և նրանց ընտրությունը ընդամենը 6 ամիս ժամկետով չի նպաստում ԿԸՀ-ի, պետական այս կարևոր ինստիտուտի հզորացմանը և ժողովրդավարական զարգացմանը։

Օգոստոսի 5-ին նախագահը խորհրդարանին է ներկայացրել ԿԸՀ նախագահի և անդամի պաշտոնում ընտրվելու համար համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից բաց մրցույթով ընտրված թեկնածուներին։ Ընտրելով թեկնածուներին՝ հանձնաժողովը հաստատել է նրանց պրոֆեսիոնալիզմն ու որակավորումը։ Համապատասխանաբար, թեկնածուների նկատմամբ անհարգալից վերաբերմունք են հանդիսանում այն հայտարարությունները, որոնք վերաբերում են նրանց ընտրության գործընթացին չմասնակցելուն:

Նախագահի որոշումը նպատակաուղղված է գործընթացում նոր մասնագետների ներգրավմանը, ԿԸՀ-ի ժողովրդավարական և ինստիտուցիոնալ հզորացմանը և քաղաքական լայն կոնսենսուսով և բարձր լեգիտիմությամբ այս կարևոր պաշտոնի թեկնածուների բացահայտմանը:

ԿԸՀ-ի ինստիտուցիոնալ հզորացումն ու այս ուղղությամբ ընտրական օրենսդրության կատարելագործումը նախատեսված է նաև Եվրամիության առաջարկություններում, որոնց կատարումն անհրաժեշտ է ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար»,- ասված է նախագահի վարչակազմի հայտարարության մեջ։