Ախալքալաքում «խելացի տեսախցիկները» չեն գործում: Այս մասին հայտնում է Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիան:
Ըստ Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի, նրանք ուսումնասիրել են, թե արդյո՞ք գործում են այսպես կոչված «խելացի տեսախցիկները» ամբողջ երկրում: Դիտարկումն իրականացվել է հետևյալ մունիցիպալիտետներում. Քոբուլեթի, Փոթի, Օզուրգեթի, Լանչխութի, Բորժոմի, Ախալքալաք, Քարելի, Կասպի, Ղվարելի, Ախալցիխե, Սամտրեդիա և Մցխեթա: Ըստ նրանց տեղեկությունների, տեսախցիկները ոչ մի մունիցիպալիտետում չեն արձագանքում խախտմանը, ուստի տեսախցիկների անջատման և անսարքության մասին տեղեկատվությունը հաստատվել է:
Ինչպես պարզաբանել են Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայից, տեսախցիկների աշխատանքի ուսումնասիրության շրջանակներում օգտագործվել է մեքենա, որի տեխզննման ժամկետն ավարտվել էր: Ըստ օրենքի՝ տեսախցիկների մոտից մեքենան անցնելուց հետո վարորդին պետք է տուգանեին վարչական իրավախախտման համար:
«Վերոնշյալ տեսախցիկներից ոչ մեկը ոչ մի դեպքում չի արձագանքում խախտմանը որևէ մունիցիպալիտետում, ուստի հաստատվել է տեսախցիկների անջատման և անսարքության մասին տեղեկատվությունը: Շրջանի բնակիչները և վարորդները դա հաստատում են», – ասված է Վրաստանի տրանսպորտի և ավտոճանապարհների ասոցիացիայի հաղորդագրության մեջ: