Այսօրվանից (մարտի 18-ից), կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, օտարերկրացիների համար Վրաստանի պետական սահմանը փակվել է երկու շաբաթով: Սակայն, այդ սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների վրա:
Սահմանափակումները չեն տարածվում բեռնափոխադրումների, ինչպես նաև Վրաստանի այն քաղաքացիների վրա, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց հայրենիք:
Հայաստանի բնակչությունը, վախենալով սննդի պակասից, խուճապահար խանութներից գնում է մեծ քանակությամբ սննդամթերք:
Այդ կապակցությամբ, Վրաստանում ՀՀ դեսպանությունը իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ օտարերկրյա քաղաքացիների արգելքը չի տարածվում հայ բեռնափոխադրողների վրա և խնդրում է բնակչությանը խուճապի չմատնվել: Եղանակային պայմանների պատճառով փակ է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս դաշնային մայրուղին, և հենց որ ճանապարհը բացվի, կսկսվի բեռնատարների երթևեկությունը Վրաստանի տարածքով:
Հաղորդվում է նաև, որ բեռնափոխադրումները, որոնք իրականացվում են միայն Հայաստան-Վրաստան-Հայաստան ուղղությամբ, այժմ էլ կարող են հատել հայ-վրացական մաքսակետերը: