Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն աճել է 824-ով: Մահացել է 46 մարդ: Տեղեկությունն այս մասին հրապարակվել է կառավարության հատուկ կայքէջում:
Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավարակի 209 462 դեպք: Ապաքինվել է ևս 4 227 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 184 668:
Կորոնավարակից մահացել է ևս 46 մարդ: Մահերի ընդհանուր թիվը կազմում է 2 140:
Կարանտինային ռեժիմում է 489 մարդ: Ստացիոնար հսկողության տակ է 6 627 պացիենտ, կովիդ-հյուրանոցում՝ 1 824-ը: