Ախալքալաքի մունիցիպալիտետի բնակիչները բողոքում են, որ ինչ-որ մարդիկ Սամցխե-Ջավախքի համալսարանից ոչ հեռու գտնվող «Տաշվանկայի» անտառում՝ Բավրա գյուղի մերձակայքում ստեղծել են աղբավայր: Կուտակված աղբը դեռ չի հեռացվի:
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Ախալքալաքի բնակիչները լուսանկարներ են ուղարկել JNEWS-ի խմբագրություն, որում պատկերված էին «Տաշվանկայի» անտառում տարիների ընթացքում կուտակված աղբը և պահանջում են, որ համապատասխան կազմակերպությունները մաքրեն այս տեղայնքը:
Պարզելու համար աղբավայր է, թե ոչ այդ վայրը, JNEWS-ը կապ հաստատեց Բավրա գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Վալենտին Ղարսլյանի հետ:
«Տավշանկայի հարևանությամբ գտնվող այս վայրը նախկինում գյուղի աղբանոցն էր, սակայն գյուղում աղբարկղերը տեղադրելուց հետո այս տեղայնքը այլևս չի օգտագործվում որպես աղբավայր», – ասում է Վալենտին Ղարսլյանը:
Ըստ Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանի, այս պահին կազմակերպությունը չունի աղբահանման համար միջոցներ: Ըստ նրա, եթե բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում հատկացվի, Սպասարկման կենտրոնը կկարողանա աղբը հանել: