Պետությունը կֆինանսավորի ուսման վարձը մեկ կիսամյակի համար` դադարեցված կարկավիճակ ունեցող ուսանողներին, ովքեր ունեն ավելի քան 150 000 սոցիալական միավոր:
«Յուրաքանչյուր ուսանող, որի սոցիալական միավորն ավելի քան 150 հազար է, 2020-2021 ուսումնական տարում կստանա պետական փոխհատուցում մեկ կիսամյակի համար», – կառավարության այսօրվա նիստում ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նրա խոսքով՝ տարեկան ուսման վարձը կֆինանսավորվի այն ուսանողների համար, ովքեր ունեն մինչև 150 հազար սոցիալական միավոր, և միևնույն ժամանակ ուսման վարձը չվճարելու պատճառով դադարեցվել է նրանց ուսանողի կարգավիճակը:
Ընդհանուր առմամբ, Վրաստանից ավելի քան 33 000 ուսանող կօգտվի այս արտոնություններից: