Հայաստանում օգոստոսի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 39 819-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 233-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 2 դեպք է գրանցվել, 2-ն էլ՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 772 դեպք կա, այլ պատճառով՝ 228։
Ապաքինվել է ևս 706 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 31 556 է։ Փաստացի բուժվողների թիվը 7 263 է։
Մեկ օրում թեստավորվել է 1 588 մարդ։
Ընդհանուր առմամբ, 171 600 թեստ է արվել։