Նախնական գնահատականներով՝ 2023 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, իրական համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,5 տոկոս, իսկ 2023 թվականի յոթ ամիսների միջին ցուցանիշը սահմանվել է 7,2 տոկոս։
Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։
Սեփական տվյալներով՝ 2023 թվականի հուլիսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ, աճի ուղղությամբ զգալի ներդրում են ունեցել հետևյալ բնագավառները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, շինարարությունը, առևտուրը, մասնագիտական և գիտատեխնիկական գործունեությունը։
Նվազման միտում է գրանցվել արդյունաբերության և հանքարդյունաբերության, տեղեկատվության և կապի ոլորտներում։