Վրաստանի պետական աուդիտի ծառայությունն Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում ավարտել է պլանային աուդիտը, սակայն արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ:
Հուլիսի 31-ին, Վրաստանի պետական աուդիտի ծառայությունն ավարտել է իր ստուգատեսումն Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանում, որը տևել է մոտ երկու շաբաթ: Ինչպես JNEWS- ին տեղեկացրել են Պետական աուդիտի ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, սա պլանային աուդիտ էր, որն իրականացվում է մունիցիպալիտետներում երկու տարին մեկ անգամ:
JNEWS- ի հարցին, թե ինչպիսին են աուդիտի նախնական արդյունքները, պատասխանեցին հետևյալը.
«Մենք ստուգում ենք ոչ միայն Ախալքալաքում, այլև Նինոծմինդայում և բոլոր մունիցիպալիտետներում: Սա սովորական ստուգում է: Հնարավոր է մունիցիպալիտետում աշխատանքներն արդեն ավարտվել են, բայց մեր գրասենյակում շարունակում են փաստաթղթերի ուսումնասիրման գործընթացը, եթե նրանք տեղում չեն աշխատում, դա չի նշանակում, որ աշխատանքն ավարտված է, տեղում աշխատանքից հետո նրանք շարունակում են աուդիտորական աշխատանքը Թբիլիսիում: Վերջնական որոշման համար շատ ժամանակ կպահանջվի, դա չի արվում 1-2 օրվա ընթացքում, հնարավոր է, որ մինչ վերջնական որոշումը 1-2 ամիս անցնի », – ասացին ծառայության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Աուդիտորական ծառայությունն, այն ավարտելուց հետո, աուդիտի վերաբերյալ իր եզրակացությունը կհրապարակի իրենց կայք-էջում: