Սեպտեմբերի 17-ին, հայտնի դարձավ «Ազատ Վրաստան» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի մեկ այլ թեկնածուի առաջադրման մասին, որի առաջնորդը Կախա Կուկավան է: Խոսքը Սամվել Եղիազարյանի մասին է:
Դուք առաջադրվել եք «Ազատ Վրաստան» կուսակցության կողմից, ինչպե՞ս դա տեղի ունեցավ:
– 2014 թվականից այն գոյություն ունի այստեղ՝ Ախալքալաքում: Ես նրանց ծանոթ էի առաջին իսկ օրերից: Ես նրանց հետ կապը պահպանել եմ մինչ օրս: Ես նրանց չեմ դավաճանել, և դա առաջին պատճառն է, որ նրանք ընտրությունը կատարեցին հենց ինձ վրա: Երկրորդը, Կախա Կուկավան ներկայացման ժամանակ ասաց, որ ես սկզբունքային եմ, պարկեշտ, հեղինակավոր: Նրանք ուրիշների շարքում էին փնտրում թեկնածու, բայց ընտրեցին ինձ, քանի որ իմ մեջ գտան պատիվ, պարկեշտություն, ուժ և ազնիվ մարդու: Ես էլ նրանց ընտրեցի, ծանոթանալով նրանց ծրագրին: Օրինակ, արդեն 2 տարի է նրանք ունեն լիցենզավորված ծրագիր՝ բնակչության համար ամենաանհրաժեշտ դեղամիջոցները՝ սրտային հիվանդությունների, արյան ճնշման, շաքարախտի և այլնի համար, որոնք թանկ են դեղատներում, իրենց մոտ կարելի է ձեռք բերել 5-6-7 անգամ ավելի էժան և նրանք առաքում են։
Ստացվում է սա ձեր կուսակցության համար դեղագործական բիզնե՞ս է։
– Ոչ, սա բիզնես չէ: Նրանք օգնում են բնակչությանը, որպեսզի հիվանդները, թոշակառուները, սոցիալապես անապահով մարդիկ մեծ գումար չծախսեն: Դա նպատակ ունի բնակիչներին ինքնարժեքով առաքում իրականացնել: Մենք դեղատներ չունենք, պարզապես մենք օգնում ենք բնակչությանը, որպեսզի սոցիալական ծանր պայմանների դեպքում ինչով հնարավոր է օգնենք:
Ինչքա՞ն եք գնահատում Ձեր ընտրվելու շանսերը:
– Կարծում եմ՝ պետք է որ նորմալ լինի: Ճիշտ է, այս պահի դրությամբ ես հաստատ չեմ կարող ասել. «100%, ահա, ես այնքան շատ ձայն կունենամ», որ ես կհաղթահարեմ ընտրաշեմը կամ նման այլ բան, բայց ես մեր ժողովրդի արդարության հույսն ունեմ, ով ինձ ճանաչում է, ապավինում եմ նրանց, ովքեր ճիշտ ուղիներ են փնտրում: Ես չեմ որոշում, որոշում է ընտրողը: Քանի որ դեռ մեկուկես ամիս ժամանակ ունենք, ուզում ենք տնետուն բուկլետներ բաժանել հայերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներով: Մենք մեր ծրագիրը կներկայացնենք բոլոր բնակիչներին, բոլոր ընտանիքներին: Ընտրությունը կմնա ընտրողին:
Դուք դեռ չեք սկսե՞լ նախընտրական քարոզչությունը։
– Այսօր (սեպտեմբերի 17-ին) պաշտոնապես ներկայացվեց իմ թեկնածությունը։ Առավոտից մեր գրասենյակը կգործի 100%-ով: Եվ ինչպես պլանավորում եմ, հաջորդ շաբաթ կսկսվի նախընտրական քարոզարշավը, մենք կշրջենք գյուղերով:
Տիրապետո՞ւմ եք պետական լեզվին։
– Ես բարձրագույն կրթություն ունեմ: Մասնագիտությամբ իրավաբան եմ: Ես շատ լավ եմ տիրապետում ռուսերենին, վրացերենին, կարող եմ գրել, կարդալ և խոսել: Ես վատ եմ խոսում անգլերեն, բայց կարող եմ կարդալ ու գրել:
Ի՞նչ խնդիրներ եք ներկայացնելու խորհրդարանում։
– Զուտ նրա համար, որ մեր ժողովուրդը դուրս գա այս ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից: Լեզվի հարցը կարելի է բարձրացնել խորհրդարանում, քանի որ տարածաշրջանում շատ հայեր կան: Գլխավորը լեզվի խնդիրն է, և միևնույն ժամանակ հազար ու մի այլ հարցեր: Պետք է խորհրդարանում խոսենք Ցեղասպանության մասին: Սա չի նշանակում պարզապես ասել, և վերջ, խոստումներ տալ միայն բնակչությանը քո կողմը անցկացնելու համար: Կարծում եմ, որ այն, ինչ ես զգում էի իմ մաշկի վրա, կամ հարևանի, կամ հայրենակցի, կամ ընկերոջ, տեսնելով նրանց տանջանքներն ու աշխատանքը, սա այն է, ինչ մենք պետք է ներկայացնենք, որպեսզի բնակչությունը զգա, որ ինչ-որ բան փոխվել է այս կուսակցության շնորհիվ: