Հաջորդ տարվանից Վրաստանում կսկսվեն մասնավոր և հանրային մանկապարտեզների լիազորման/հավաստագրման գործընթացը: Այս մասին Interpressnews-ին հայտնել է Թբիլիսիի մանկապարտեզների գործակալության պետ Թեմուր Թորդինավան:

Վրաստանի կառավարությունը նոր չափորոշիչներ է հաստատել նախադպրոցական կրթության որակի բարելավման համար:

Ըստ Թորդինավայի, նոր ստանդարտների ներդրումը և զարգացումը պարտադիր է ոչ միայն հանրային մանկապարտեզների, այլ նաև մասնավոր հատվածի համար: Նոր ստանդարտների գործելը մանկապարտեզների լիազորման հիմնական պայմաններից մեկն է: Բայց դեռ լիազորման կարգը հաստատված չէ:

Թորդինավայի խոսքերով, լիազորման կարգը կհաստատվի մինչ այս տարվա վերջ:

«Երբ լիազորումը անցնեն երկրի բոլոր մանկապարտեզները, մենք կունենանք իրական պատկերն այն բանի, թե ինչ պայմաններով են բավարարում պետական և մասնավոր մանկապարտեզները, որից հետո նախատեսում ենք անհրաժեշտ միջոցառումների անցկացումը», – ասաց Թորդինավան “InterpressNews” լրատվական գործակալությանը: