Ախալքալաքում «Վրաստանում կարտոֆիլի USAID ծրագրի շրջանակներում», որը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից, ֆերմերներին բաժանվում են կարտոֆիլի սածիլներ:

Այսօր կարտոֆիլի միջազգային կենտրոնի վրացական մասի Ախալքալաքի մասնաճյուղում սկսել են ֆերմերներին կարտոֆիլի սածիլներ բաժանել:

Փորձագետ Մախարե Մացուկատովի խոսքով՝ այս փուլում «In vitro» սածիլները բաժանվում են միայն նրանց, ովքեր նախապես գրանցված են եղել: Ըստ նրա՝ սածիլներ կստանան 50 ֆերմերներ:

«Պերուից բերվել է սածիլների 12 տեսակ, որոնք կոչվում են «In vitro», սա դեռ փորձնական խմբաքանակ է», – ասում է նա:

«Վրաստանում կարտոֆիլի USAID ծրագիրն» իրականացնում է Կարտոֆիլի միջազգային կենտրոնը (CIP): Այն եռամյա ծրագիր է, որի նպատակն է բարձրացնել կարտոֆիլի վաճառքի արտադրողականությունն ու արդիականությունը Վրաստանում փոքր տնտեսվարողների համար` ավելացնելով կարտոֆիլի սերմերի տեղական արտադրության մասշտաբները, ինչպես նաև բարելավել դրանց որակը` հաշվի առնելով ցածր արտադրողականության հիմքում ընկած պատճառները: Ծրագիրը խթանում է կոմերցիոն և ինստիտուցիոնալ հարթակները, որոնք հիմք են հանդիսանում կարտոֆիլի շուկայավարման կայուն համակարգի համար:

Բրատիսլավ Իգիթխանյան