Ախալքալաքից այսօր «Իմ մաքուր քաղաք» ակցիայի շրջանակներում դուրս է հանվել 100 խորանարդ\մ աղբ:

Այսօր առավոտից Ախալքալաքի Շրջանային վարչության շենքի մոտ հավաքվել էին կազմակերպությունների աշխատողներն ու դպրոցների ուսուցիչները: Հավաքվածները մաքրեցին քաղաքի կենտրոնը, ինչպես նաև յուրաքանչյուր կոլեկտիվ մաքրեց իր կազմակերպության տարածքը: Մաքրվեցին և լվացվեցին քաղաքի կենտրոնական փողոցները, Երևանյան, Մարգարյան, Ճավճավաձեի,Դարբինյան, Աղմաշենեբելի փողոցները և Մալխասյան նրբանցքը: «Իմ մաքուր քաղաք» ակցիայի նախաձեռնողն էր պատգամավորը Հենզել Մկոյանի բյուրոն:

суб2

суббот1

Բոլոր հավաքվածներին բաժանվեցին շապիկներ, ձեռնոցներ, ավելներ և բահեր:

суб6

суб5

суб4

суб3

Ամբողջ օրվա ընթացքում դուրս է բերվել մոտ 100 խորանարդ\մ աղբ:
Ըստ ՍՊԸ «Սանմաքրման» տնօրեն Պարգև Յորդանյանի, քաղաքից ամենից շատ դուրս է հանվել շինարարական աղբ ու այն էլ բնակիչների բակերից: Կենցաղային աղբը շատ քիչ էր:

суб7

Աղբահանման աշխատանքներ շարունակվեցին մինչ աշխատանքային օրվա ավարտը, ինչի համար աշխատում էին ավելի քան 10 մեքենա ու այլ տեխնիկա:

Շուշան Շիրինյան