Վրաստանում 2020 թվականի հունվարից հունիս ամիսներին կորել է ընդհանուր առմամբ 54 մարդ, նրանցից 34-ին ոստիկանությունը գտել է, մինչդեռ 20 հոգու որոնումները մինչ օրս շարունակվում են:
Ինչ վերաբերում է անհետ կորածների վիճակագրությանը՝ համապատասխան տարիքային կատեգորիայի, ապա, ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տվյալների, 54 անհետ կորածներից 13-ը 18 տարեկանից ցածր անձինք են: Այս 13-ից 10-ը գտնվել են, իսկ երեք անհետ կորածների որոնումները շարունակվում են:
Այս ժամանակահատվածում անհետացել են 18-ից 24 տարեկան 5 անձ, նրանցից երկուսին գտել են կենդանի, երկուսին՝ մահացած, իսկ մեկի որոնումները շարունակվում է:
Նշված ժամանակահատվածում անհետացած 54 անձնանցից 16-ը եղել են 25-ից 45 տարեկան, գտնվել է 8-ը, նրանցից մեկը՝ մահացած:
Անհետացած 54 անձնանցից 12-ը եղել են 46-ից 60 տարեկան, 5-ը գտնվել են, իսկ երկուսը գտնվել են մահացած: 54 անհայտ կորածներից 8-ը եղել են 60 տարեկանից բարձր, նրանցից մեկը գտնվել է կենդանի, 3-ը` մահացած, չորսի որոնումները շարունակվում են:
Ըստ ՆԳՆ-ի տվյալների, մեծամասնությունը՝ 51%-ը, ովքեր անհետացել են հունվարից մինչև հունիս ժամանակահատվածը՝ Վրաստանի քաղաքացիներ են: