Վրաստանի ՆԳՆ-ին բռնաբարության մասին պատմել է Դանիայից ժամանած զբոսաշրջիկը: Այս մասին հայտնում է «Մթավարի» հեռուստաալիքը:

21-ամյա աղջիկը պնդում է, որ զոհ է դարձել մի տղամարդու, ում հանդիպել է Թբիլիսիի բարերից մեկում: Ենթադրաբար նա նույնպես օտարերկրացի է: Ըստ տարածված տեղեկատվության՝ բռնաբարությունը տեղի է ունեցել հյուրանոցի համարում:

Դեպքի մասին զբոսաշրջիկը պատմել է իր ծանոթին՝ Թբիլիսիի բնակչին, որը դեպքի մասին տեղյակ է պահել քննչական մարմիններին: Ենթադրյալ զոհին արդեն հարցաքննել են:

«Նա ինչ-որ բան է լցրել, քնեցրել է և բռնաբարել նրան», – լրագրողների հետ զրույցում ասել է օտարազգի կնոջ ծանոթը:

Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել: Ներքին գործերի նախարարությունը դեռ չի հայտնում կասկածյալների ձերբակալության մասին: