Այսօր, մոտավոր ժամը 11:00-ի սահմաններում Ախալքալաք-Ասպինձա ճանապարհին տեղի է ունեցել ավտովթար: Տուժածներին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն: ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել:

Պարզվել է, որ իրար են բախվել բեռնատար գազելն ու ծանր բեռնատար մեքենան: Պատահարի հետևանքով տուժածներին, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել, ցուցաբերվել է բժշկական առաջին օգնություն: Զոհեր չկան:

Դեպքի վայրում աշխատում են շտապ օգնության և ոստիկանության աշխատակիցները:

Ինչպես JNEWS-ին Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հետաքննությունն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգիրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նշանակում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որը կատարվել է հարբած վիճակում, որը նախատեսում է ազատազրկում մինչև 5 տարի, կամ պաշտոն զբաղեցնել և գործունեության իրավունքից զրկել մինչև 3 տարի։