Հուլիսի 17-ին, Փոքր Սամսար գյուղում մեկ ժամ շարունակ կարկուտ էր տեղացել, որը ոչնչացրել էր ոչ միայն ամբողջ բերքը, այլև անանցանելի էր դարձրել Փոքր և Մեծ Սամսար գյուղեր տանող ճանապարհն ու կամուրջը: Տեղական ինքնակառավարման մարմինները կօգնեն ենթակառուցվածքների բարեկարգման հարցում, բայց գյուղացիները փոխհատուցում չեն ստանա:

Ուժեղ կարկուտն ու սելավը, ջարդել ու քշել տարել է սամսարցիների գրեթե ամբողջ բերքը: Այս տարի առանց եկամտի մնացած Փոքր Սամսար գյուղի բնակիչները հենց այդ բերքին էին ապավինում:

Samsar

Հուլիսի 18-ին Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը, որոշ պատգամավորների և քաղաքապետարանի աշխատողների ուղեկցությամբ, այցելել էր բնական աղետից տուժած գյուղեր:

Ինչպես նա հայտնել էր JNEWS-ին, տեղի իշխանությունները որոշել են օգնել գյուղին, բայց աղետի արդյունքում տուժած բերքի փոխհատուցում հնարավոր չէ:

«Երբ մենք այնտեղ էինք, մեզ խնդրեցին օգնել տնտեսություններին: Բայց դա անհնար է: Քանի որ հողամասերը սեփականաշնորհված չեն: Մենք նրանց կարող ենք միայն օգնել` պայմանավորվելով ջեռուցման հարցում: Քանի որ նրանք բնական գազ չունեն, մենք կարող ենք պայմանավորվել, որ վառելափայտ տրամադրեն: Մենք պահուստային ֆոնդից կարող ենք օգտվել միայն, եթե խոսքը վերաբերում է կամրջի վերականգնմանը: Կարելի է նաև գրեյդերով հավասարեցնել Փոքր Սամսար տանող ճանապարհը, բայց չենք կարող փոխհատուցել այդ ֆոնդից կարկուտի հասցրած վնասը», – ասում է Ախալքալաքի մու
Սակրեբուլոյի նախագահը:

samsar1

Անդրադառնալով Փոքր և Մեծ Սամսարում տիրող իրավիճակին՝ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը հավաստիացրեց, որ տեղական իշխանությունները կանեն հնարավոր ամեն ինչ՝ տուժած գյուղերին օգնելու համար:

«Ես պատրաստում եմ նամակ, որտեղ կխնդրեմ օգնություն, բայց չգիտեմ, դժվար է դա անել, քանի որ մարդիկ չունեն ապահովագրություն: Այնտեղ ճանապարհն էլ է փլուզվել, կամուրջը փլվել է, մենք, իհարկե, դա կանենք: Մենք նամակներ կգրենք, որպեսզի սամսարցիներին մոտակա անտառներից վառելափայտ տրվի: Կաշխատենք օգնել նրանց, նրանք շատ են տուժել: Մենք միանշանակ ենթակառուցվածքը կբարեկարգենք: Բոլորն աշխատում են նախագծի վրա, այն շուտով կլինի», – ասում է Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը:

Հեռավոր գյուղեր ճանապարհը ներկայումս փաստացի անանցանելի է: JNEWS-ի լրագրողներն աղետից մեկ օր առաջ այցելել էին Փոքր Սամսար, նույնիսկ այդ ժամանակ ճանապարհը դժվարանցանելի էր, իսկ աղետից հետո իրավիճակը օրհասական է:

Լուսանկարը և տեսանյութը՝ Վարդուհի Կուրղինյանի