Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը Ախալքալաքում հանդիսավոր կերպով ներկայացրեց 2016 թվականի համար ժողովրդական հանձնաժողովի ժողովրդավարության աջակցության Փոքր գրանտների ծրագիրը: Նշված մրցույթի համար հայտեր կարելի է ներկայացնել մինչև հունվարի 25-ը:
Փոքր գրանտների ծրագրի շնորհանդեսն անցկացվեց Ախալքալաքի «Նանկա» ծաղկի խանութում: ԱՄՆ-ի դեսպանատան ներկայացուցիչները ներկայացրին փոքր գրանտների ծրագիրը, ինչպես նաև դեսպանատան այլ ծրագրեր, բացատրեցին հայտերը լրացնելու յուրահատկությունները և պատասխանեցին ոչ կառավարական ու կրթական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
Փոքր գրանտներ շահելու համար հայտեր կարող են ներկայացնել ոչ կառավարական կազմակերպությունները, ԶԼՄ-ը և Վրաստանի հանրակրթական կազմակերպությունները:
Ծրագիրը աջակցում է հետևյալ նախաձեռնությունները. Քաղաքացիական ակտիվություն – քաղաքացիական հասարակության ներգրավվածության մեծացում որոշումների ընդունման գործընթացում, քաղաքացիական կրթության աջակցություն և հասարակական ակտիվ պաշտպանություն, քննադատական մտածողության զարգացում և հիմնախնդիրների լուծում երիտասարդների մեջ, առաջնորդության ունակությունների զարգացում, կանանց, փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց և ուրիշ խմբերի իրավունքների պաշտպանություն, ժողովրդավարական սկզբունքների զարգացման խթանում:
Ինչպես նաև նախագծեր, որոնք աջակցում են նախընտրական գործընթացը, ընտրողի անաչառ կրթություն, տեղեկացվածություն և քաղաքացիական հասարակության ներգրավում ընտրական պրոցեսի մեջ, նախընտրական գործընթացի դիտորդների ուսուցում: Նախագծեր, որոնք վերաբերում են շրջակա միջավայրի պահպանությանը, միջոցառումներ, որոնք խթանում են տեղեկացվածությանը, զարգացմանը, բնապահպանության վերաբերյալ թեմական նախագծերի խթանմանը, թափոնների վերամշակման մասսայականացմանը:
Արդեն որերրորդ տարին ծրագրի առաջնահերթություններում է նաև ԶԼՄ-ի զարգացումը` ավելի տեղեկացված ու ակտիվ քաղաքացիական հասարակության համար:
Դեսպանատան ներակայացուցիչները ներկայացրին նաև մրցութային ծրագիր դեսպանատան տարբեր նախագծերի մասնակիցների, ինչպես նաև կրթական փոխանակման ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին ու բարձր դասարանցիներին սովորելու Ամերիկայում: