Այս տարի Վրաստանը նախատեսում է հավաքել մինչև 55 հազար տոննա պնդուկ և դրա արտահանումից ստանալ ավելի քան 100 միլիոն դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին Խոբիի մունիցիպալիտետում (Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջան) ֆերմերների հետ հանդիպման ժամանակ:
Պնդուկը Վրաստանի հիմնական գյուղատնտեսական մթերքն է: Լինելով երկրի տասը խոշորագույն արտահանման ապրանքներից մեկը՝ ընդեղենը եկամտի աղբյուր է մոտավորապես 50 հազար ֆերմերների և վերամշակող տասնյակ ձեռնարկությունների համար:
Վրաստանը հուսալի կերպով ամրապնդել է իր դիրքերը պնդուկ արտադրող հինգ խոշոր երկրների ցանկում, այնուամենայնիվ, նրա դիրքերը խաթարվել են Ասիական փայտոջիլի (Halyomorpha halys) կամ այլկերպ Մարմարի տզի հարձակման պատճառով: Վնասատուի դեմ պայքարը շարունակվում է արդեն մի քանի տարի: ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնում են վրացական իշխանություններին այս գործընթացում:
«Վերջին տարիների ընթացքում անտառային պնդուկի ոլորտը բախվել է մեծ մարտահրավերների: Պետության և ֆերմերների համատեղ աշխատանքի շնորհիվ այս դժվարությունները հաջողվել է հաղթահարվել: Կարող ենք վստահորեն ասել, որ 2020-ի բերքը կլինի գերազանց, ինչպես քանակի, այնպես էլ որակի առումով», – ասել է Դավիթաշվիլին:
Ընկույզի բերքահավաքը Արևմտյան Վրաստանում կսկսվի առաջիկա օրերին: Գյուղատնտեսության նախարարը ֆերմերներին հորդորել է խստորեն հետևել ուղեցույցին և սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակել այգիների մշակումը:
Դավիթաշվիլին վստահ է, որ պնդուկի ոլորտը կարևոր դեր կխաղա կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների հաղթահարման գործում:
«Այս տարվա միտումներին համապատասխան, միջազգային շուկաներում բավականին բարձր գին է սպասվում, ուստի 2020-21 թվականների սեզոնը պետք է ֆինանսապես հաջողակ լինի ֆերմերների համար», – նշել է նա:
Գյուղատնտեսության նախարարությունն այս տարի շարունակում է «Պնդուկի փրկման ծրագիրը», որի համաձայն ֆերմերները կարող են ստանալ բարձրորակ թունաքիմիկատներ արտոնյալ գներով: Նրանց նաև տրվում է սարքավորումներ` դեղելու համար և ստանում են անհրաժեշտ խորհրդատվություններ:
Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից` պնդուկ արտադրողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, որը միավորում է տասնյակ հազարավոր վրացի ֆերմերների: Ինչպես նշում են գյուղատնտեսության նախարարությունում, պետության և մասնավոր հատվածի համատեղ աշխատանքի շնորհիվ ՝ 2019-ին, նախորդ տարվա համեմատ, ֆերմերներին հաջողվել է ստանալ անտառի պնդուկի հաջող բերք: